Ադրբեջանի 10 քաղաքացու արգելել են մուտք գործել ՌԴ` Պետերբուրգում «Ղարաբաղ» ակցիայի համար

ՌԴ իշխանությունը չեղարկել է տասը մարդու ժամանակավոր բնակվելու թույլտվությունն ու մի քանի հոդվածով վարչական պատասխանատվության է ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի տասը քաղաքացիներին արգելել են մուտք գործել Ռուսաստան այն բանից հետո, երբ նրանք Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում «Ղարաբաղ» կարգախոսներով չարտոնված ակցիա են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը։

Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ակցիայի մասնակիցներին, որոնք կաթվածահար էին արել երթևեկությունը Պետերբուրգի Նևսկու պողոտայում, վարչական պատասխանատվության են ենթարկել։

ՌԴ բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի Ասկերանի շրջանի ավելի քան 20 բնակչի

Պարբերականի տվյալների համաձայն՝ 21-ից 31 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներին մեղսագրվում է «մասնակցություն չարտոնված հավաքին, հանրահավաքին, որի հետևանքով տրանսպորտային կամ սոցիալական ենթակառուցվածքի գործառույթների իրականացման խափանում է առաջացել»։

Բացի այդ, մի քանիսին վարչական պատասխանատվության են ենթարկել մարդկանց մեքենայի խցիկից դուրս բերելու, ապակիների սխալ տոնավորման, առանց ապահովագրության մեքենա վարելու, անվտանգության գոտի չկապելու և այլ խախտումների համար։

Մասնակիցներից 9-ին երեք տարի ժամկետով են արգելել մուտք գործել Ռուսաստան, իսկ մեկին՝ հինգ տարի։ Բացի այդ, չեղարկել են Ռուսաստանում ապրելու ժամանակավոր թույլտվությունները՝ միգրացիոն օրենսդրության բացահայտված խախտումների պատճառով։

Բերդավանում ադրբեջանցի տղամարդ է հայտնվել. նա ձերբակալվել է

Ռազմական հակամարտությանը նվիրված ակցիան տեղի է ունեցել Նևսկու պողոտայի երթևեկելի հատվածում այս տարվա նոյեմբերի սկզբին։ Դրա պատճառով մայրուղու երթևեկությունը ժամանակավորապես դժվարացել էր։