Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան 60 մ գլորվել է ձորը․19-ամյա ուղևորը մահացել է

Երկու տուժածները տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Սիսիան-Երևան ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա մեկ զոհ, երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Խոշոր վթար Կապանի օդանավակայանի մոտ. երեք երիտասարդների վիճակը ծանր է

Մասնավորապես՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 20:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Honda Fit» (վարորդ՝ Համլետ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 60 մ), ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արամ Հ․-ն (ծնված 1972 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ուղևոր Վրեժ Մ․-ն (ծնված 2001 թ.) տեղում մահացել է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վթար Երևան–Սևան ճանապարհին. երիտասարդ տղաները տեղում մահացել են

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, Արամ Հ․-ին և Վրեժ Մ․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Տուժածները տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: