Ռուս բժիշկները Ղարաբաղի դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ցուցաբերել 41 երեխայի

Տեղացի մեծահասակները հիմնականում դիմում են տարբեր խրոնիկական հիվանդությունների սրացումների, սրտանոթային և էնդոկրին հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական միջամտության հետ կապված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուս զինվորական բժիշկները մեկ օրում Ստեփանակերտի ավելի քան 40 բնակիչների օգնություն են ցուցաբերել հատուկ նշանակության բժշկական ջոկատի (МОСН) տեղակայված կետերում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ հիվանդներին խորհրդատվություններ են տրամադրել և զննություն կատարել։

Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագիտական մասնագետներ որակյալ բուժօգնություն են ցուցաբերել դաշտային հոսպիտալում։

Նշվում է, որ տեղացիները հիմնականում դիմում են տարբեր խրոնիկական հիվանդությունների սրացումների, սրտանոթային և էնդոկրին հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական միջամտության հետ կապված:

ՊՆ տվյալներով՝ МОСН ստորաբաժանումների կազմում են 60-ից ավելի ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

«Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, որոնց թվում 41 երեխա կա», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են