Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները. հանդիպում` Լաքոտի հետ

ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Հակամարտությունը կարող է լուծվել համազգային կոնսենսուսով. Սարգսյանն ընդունել է Լաքոտին

«Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Փաշինյանը ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար»,–նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ երեկ էլ` դեկտեմբերի 9-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է: