ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հավելենք, որ դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանն ընդունել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդակցությունները հայաստանյան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ մեկնարկել են նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում շարունակվում են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։