«Կրեմլը կապ չունի». Պեսկովը` Ադրբեջանից և Հայաստանից մրգեր ներկրելու արգելքի մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի սպառողական շուկայի վերահսկման ծառայությունը նման հարցերը չի համաձայնեցնում Կրեմլի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանից ու Ադրբեջանից որոշ մրգեր ու բանջարեղեն ներմուծելու արգելքը ոչ թե Կրեմլի որոշումն է, այլ մասնագիտացված մարմինների։ Նա շեշտել է` Ռուսաստանի սպառողական շուկայի վերահսկման ծառայությունը նման հարցերը չի համաձայնեցնում Կրեմլի հետ։

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Ռուսաստանին մատակարարվող լոլիկում հայտնաբերված վարակով

«Այս ամենն արվում է նախարարների կաբինետի հետ փոխգործակցությամբ, և կան հստակ չափանիշներ, որոնց վերաբերյալ կայացվում են այդ որոշումները։ Համաճարակի պայմաններում հատուկ ուշադրություն է դարձվում ներմուծվող ապրանքներին։ Այդ պատճառով մարմինները իրենց գործողությունները Կրեմլի հետ համաձայնեցնելու պարտավորություն չունեն», – ասաց նա։

Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի սպառողական շուկայի վերահսկման ծառայությունը դադարեցրել է լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից, դեկտեմբերի 14-ին էլ` լոլիկի և պղպեղի ներկրումը Հայաստանի Արմավիրի մարզից։ Նշվեց, որ մրգերում և բանջարեղենում պեպինո վիրուս է հայտնաբերվել։

Հայտնաբերված վնասատուն երբեք չի ընդգրկվել կարանտին վնասատուների ԵԱՏՄ ցանկում. Ավետիսյան