Արցախի նախագահը պաշտոն է առաջարկել Հայկ Խանումյանին. «Ժողովուրդ»

Օրաթերթը գրում է, որ առաջիկայում փոփոխություններ կլինեն Արցախի տարածքային կառավարման նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում

Օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը։ Նշվում է, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են:

«Ժողովուրդի» հետ զրույցում Հայկ Խանումյանը չի մանրամասնել՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ։

«Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձևավորելու համար»,-ասել է Խանումյանը։

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հենց նախարարի մակարդակով:

Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել

«Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին»,-գրում է օրաթերթը:

Հիշեցնենք՝  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

 Օրերս Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատվեց Միքայել Վիրաբյանը։ Նրան փոխարինեց ՀՀ ԱԺ նակին պատգամավոր Մանե Թանդիլյանը։

ՀՀ կառավարությունը տնից զրկված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կընդունի. նախարար