Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հայտնվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 99-րդ տեղում

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի տարբեր երկրների ֆուտբոլի հավաքականների վարկանիշային աղյուսակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականը համաշխարհային դասակարգման աղյուսակի 99-րդ տեղն է զբաղեցնում: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը հրապարակվել Է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլ

Խոակին Կապառոսի սաներն ունեն 1233 միավոր։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ազգային թիմը, որին հաջորդում են Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականները:

«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին տասնյակում են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Մեքսիկայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականները:

Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Լա Լիգայում