ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալներից մեկի համար բերած հանձնուքում մեծ քանակությամբ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել։
«Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել: Արդյունքում տարաների միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փոստային առաքանիների մեջ թմրամիջոցներ են եղել. ՊԵԿ–ի բացահայտումը
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ