ՌԱԴԻՈ

Ինքնահոսի մատնված երկիր, կամ պատերազմող Հայաստանում որևէ հրահանգ տնտեսությունը չի ստացել

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետպատերազմյան շրջանի տնտեսական իրողություններին։ 
Sputnik

 

Ինքնահոսի մատնված երկիր, կամ պատերազմող Հայաստանում որևէ հրահանգ տնտեսությունը չի ստացել

Տնտեսագետ Արա Գալոյանի դիտարկմամբ` իշխանափոխությունից հետո մեր տնտեսությունը շարունակում է ապրել իներցիոն հարահոսով, այսինքն` ինչ եղել էր, այնպես էլ շարունակվում է է։ Ըստ նրա` թեև համավարակը որոշակի բացասական ազդեցություն և հետևանքներ թողեց, բայցևայնպես, ամենահետաքրքիր պահն այն է, որ եթե տարիներ անց որևէ մեկը փորձի զբաղվել մեր տնտեսության պատմությամբ, վիճակագրությամբ, հատկապես հոկտեմբեր ամսվա վերլուծությամբ, որն ըստ էության պատերազմական գործողությունների ամենաբուռն ամիսն էր, ապա ոչ մի տնտեսական փաստ չի գտնի. ամեն ինչ ընթացել է հարահոսով։

Ծանրագույն աշխատանք է սպասվում. դիվանագետները պահանջում են, որ «ձախողված վարչապետը» հեռանա

 

«Իսկ տնտեսության մեջ հեղափոխական փոփոխություններ անելու խոստումները, որոնց ի սկզբանե սառն էին վերաբերվում մասնագետները, այդպես էլ չիրականացան, և իշխանություններն էլ ի վերջո հասկացան, որ ի վիճակի չեն տնտեսության մեջ որևէ բան անել։ Պատկերացնո՞ւմ եք` պետությունը պատերազմ է մղում, բայց դրան զուգահեռ բեռնափոխադրությունը շարունակում է անկում ապրել, ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ցածր է երկու տոկոսով։ Որևէ մոբիլիզացիա, որևէ ուղղորդում, որևէ հրահանգ տնտեսությունը չի ստացել և շարունակել է ապրել իներցիոն կյանքով»,– նշեց տնտեսագետը։

Գալոյանի կարծիքով` նույն հոկտեմբերին մենք Թուրքիայի հետ 16 միլիոն դոլարի առևտուր ենք արել, ինչը կազմում է թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալը, մինչդեռ պարզ չէր, թե ինչ պետք է անի տնտեսությունը պատերազմի ընթացքում, և այդ առումով հնարավոր չէ պետպատվերի շրջանակում գտնել որևէ փաստ, իրողություն։ Ըստ նրա` պետք է ձևավորվեին կոնկրետ հանձնարարականներ և՛ պատերազմից առաջ, և՛ առավել ևս` դրա ընթացքում։

ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»

«Տնտեսությունը բազամաշերտ է, այնտեղ ամեն ինչ թաքցնել հնարավոր չէ։ Երբ ժողովրդի եկամուտները պակասում են, նա սկսում է հրաժարվել հրուշակեղենից և սննդամթերքի ծախսերի մեջ մեծանում է լոկ հացի բաժինը, այդ մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները։ Հարկավոր է մտածել, թե ճգնաժամի պայմաններում ինչ տնտեսական համակարգեր կարող են աշխատել, որ ոլորտներում կարող ենք ինչ–որ բան արտադրել ու վաճառել աշխարհին։ Խոստումներն ու ենթադրյալ բարձր տեխնոլոգիաները ոչինչ չտվեցին»,– նշեց տնտեսագետը։

Գալոյանի խոսքով` ավելի շատ կան տնտեսական առաջընթացին խանգարող խոչընդոտներ, քան աջակցող քայլեր, չկա հստակ տնտեսական ծրագիր։    

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը