ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է. քննարկվելու է կորոնավիրուսի թեման

Առողջապահության ոլորտի մասնագետները կփոխանակվեն նոր կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում իրենց փորձով և ձեռքբերումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստան։ Նրանք մասնակցելու են ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության Դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից:

Պուտինը, Փաշինյանն ու մյուսները. ինչպես են քաղաքական գործիչները պաշտպանվում կորոնավիրուսից

«Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա էին ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԵԱՏՄ, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններից ժամանած առողջապահության ոլորտի պատասխանատուները, մասնագետները և գիտնականները։ Նրանք կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված երկրների գիտական փորձի և ազգային ներուժի ամրապնդմանն առնչվող հարցերը»,–նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  

1174 նոր դեպք, 23 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ոլորտի մասնագետները կփոխանակվեն նոր կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում իրենց փորձով և ձեռքբերումներով: Բացի այդ, միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակել համաճարակային վերահսկողության կատարելագործման մեխանիզմներ, ինչպես նաև որոշել COVID-19-ի հետագա տարածման կանխարգելման հեռանկարները: