Ալեն Սիմոնյանը չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

Ըստ Սիմոնյանի` ՀՀ ճակատագիրը չի որոշելու Ալենը, Նիկոլ Փաշինյանը, չի որոշելու Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չի բացառում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Փրկիչներ չկան». Արմեն Սարգսյանը հանդիպել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին

«Իշխանությունը պատրաստ է նման առաջարկ քննարկել»,– ասաց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով` դա կարող է տեղի ունենալ նախօրեին ՀՀ վարչապետի նշած պայմաններով, երբ կողմերից որևէ մեկը մյուսին չի սպառնում։

«Մի բան ֆիքսենք, որ ՀՀ ճակատագիրը չի որոշելու Ալենը, Նիկոլ Փաշինյանը, չի որոշելու Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը։ Որոշելու է ՀՀ ժողովուրդը»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9-ին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով հնարավոր իշխանափոխության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 16 քաղաքական կուսակցությունների առաջարկած ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում վերականգնելու է ընտրակեղծարարության մեխանիզմները` խախտելով ՀՀ քաղաքացիների` ընտրության իրավունքը։

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։