ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվա չեն կանչել. տարածված լուրերը կեղծ են

ԱԱԾ տնօրենը Մոսկվա էր գնացել դեկտեմբերի սկզբներին, սակայն հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը չի կանչվել Մոսկվա, մամուլում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը հրավիրվել է ՀՔԾ

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել է Հայաստանի «սորոսական գործակալական» ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն, պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենը Մոսկվա էր գնացել դեկտեմբերի սկզբներին, ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։

Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է 2020թ.–ի նոյեմբերի 8–ին։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա