Ալիևի ցանկություններն Ալեն Սիմոնյանին չեն հետաքրքրում. փոխխոսնակն արձագանքեց նրա ելույթին

Ալեն Սիմոնյանն առաջարկում է դասեր քաղել 30 և 2.5 տարվա սխալներից և կերտել այն Հայաստանը, որը սիրում ենք։ Իսկ Ալիևը պահանջում է նաև Զանգեզուրը, Սևանն ու Երևանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ադրբեջանի նախագահի` Բաքվում կայացած զորահանդեսում հնչած ելույթի մասին հարցին, ասաց. «Ադրբեջանական մամուլի վրա մեր ազգային օրակարգը ձևավորելը ճիշտ չէ, որովհետև մենք էլ մեր մամուլում ենք նույնը արել հաճախ»։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

Ինչ վերաբերում է Ալիևի արտահայտած ցանկություններին, Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ դրանք իրեն չեն հետաքրքրում։

«Մենք գիտենք, որ հայկական հող է, գիտենք, որ ունենք խնդիր, որ պետք է ուժեղանանք, հզորանանք, դասեր քաղենք այն սխալներից, որոնք մենք ունեցել ենք այս 30 տարվա, ինչպես նաև 2.5 տարվա ընթացքում, և կերտենք այն Հայաստանը, որ մենք սիրում ենք»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` այսօր Բաքվում ընթացող զորահանդեսում Արդբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են։ «Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»,– ասել է նա։

«Անթույլատրելի է անպատասխան թողնել». Սաֆրաստյանը` Ալիևի հայտարարությունների մասին

Ալիևը նաև շեշտել էր, որ հարկավոր է պատրաստվել նոր պատերազմի։