Երևանի «Մեր բակ» մանկապարտեզում երեխաներին ծեծելու փաստով հետաքրքրվել են իրավապահները

Ըստ համացանցում տարածված ձայնագրության, մանկապարտեզի տնօրենը նախ խնդրել է ծնողին չհրապարակել ձայնագրությունը, հետո ժողովի ժամանակ ծնողներին սպառնացել, որ այդ դեպքի համար իրենց երեխաներով են պատասխան տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է երևանյան մանկապարտեզներից մեկում գրանցված բռնության դեպքին։ 

Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից․ Ստեփանակերտի քաղաքապետ

Ինչպես հայտնում են քննչական մարմնից, Երևանի «Մեր բակ» կոչվող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` համացանցում ձայնագրությում էր հայտնվել, որտեղ մանկապարտեզի դաստիարակը ծեծի է ենթարկում ու պատժում սաներից մեկին։ Ավելի ուշ նաև ձայնագրություններ տարածվեցին, որտեղ նախ մանկապարտեզի տնօրենն աղաչում էր ծնողին չհրապարակել ձայնագրությունը, հետո ժողովի ժամանակ ծնողներին սպառնում, որ այդ դեպքի համար իրենց երեխաներով են պատասխան տալու։