ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:
Ստեփանակերտի կարի և կոշիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել
«Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհ Երևանում․ հոսպիտալացվածներից 2-ը 3-ամյա և 8 ամսական երեխաներ են
Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:
Տուժածներ չկան: