Ռոսսելխոզնադզորը կարգելի Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը Ռուսաստան

Ռուսաստանն Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրման ժամանակավոր արգելք է մտցնում։ Արգելքի վերացման կոնկրետ ժամկետը չի նշվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկ ու խնձոր ներմուծել Ռուսաստան՝ ադրբեջանական այդ մթերքներում վնասատուների առկայության բացահայտման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերը թանկացել են. «Ժողովուրդ»

Ծառայությունը նշում է, որ բազմիցս տեղեկացրել են Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը, որ տարբեր ապրանքում պարբերաբար կարանտինային օբյեկտներ են հայտնաբերվում։

«Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք է գրանցվել միրգ ու բանջարեղենի մեջ (լոլիկ, խնձոր)», - նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը Ռուսաստանի համար միրգ–բանջարեղենի խոշոր մատակարար է։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2019 թվականին Ադրբեջանից Ռուսաստան 172,359 կիլոգրամ թարմ ու սառեցված լոլիկ է ներկրվել (այն լոլիկի ընդհանուր ներկման 30,9%-ն է կազմում)։ Երկիրը մատակարարմամբ առաջին տեղն էր զբաղեցնում։

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

Ռոսսելխոզնադզորն Ադրբեջանից ներկրվող բուսական ծագման մթերքի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել էր դեռ հոկտեմբերի վերջին։ Գերատեսչությունը հայտնում է, որ 2020 թվականին 2019 թվականի համեմատ կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շատացել են։ Ռուսական ծառայությունը նաև ադրբեջանական արտադրանքի` Ռուսաստան ներկրելու ոչ բնորոշ լոգիստիկ սխեմաներ է արձանագրել։