Դիմակներն ու պաշտպանիչ միջոցները փոխել են ոչ միայն մարդկանց կենսակերպը, այլև պաշտոնական արարողակարգերը, դարձել նորաձևության բաղադրիչ, երբեմն նույնիսկ քարոզչամիջոց։ Դրա մասին է խոսում, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` բժշկական դիմակի հայտնի նետումը, որը նրան այլևս պետք չէր ապաքինումից հետո։
Ֆոտոշարքում ներկայացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Վենեսուելայի, Ճապոնիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Խորվաթիայի, Իսրայելի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Սլովակիայի, Թայվանի, Չեխիայի, Լեհաստանի, Իտալիայի, Թուրքիայի քաղաքական գործիչները` կորոնավիրուսային իրենց «հանդերձանքով» ու պահվածքով։
1138 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում