ՊՆ-ն ասել է, թե երբ կվճարեն ռազմական գործողությունների համար զորակոչված քաղաքացիներին

Այս պահին ընթանում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքները
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից։

Կամավորներն ու զորակոչվածները կպահպանեն աշխատատեղերը. «Իմ քայլն» առաջարկում է փոխել օրենքը

Նշվում է, որ  այս պահին ընթանում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքները, և վճարումները կսկսեն իրականացնել դրանց ավարտից հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանկերի այն հաճախորդները, որոնք զորակոչվել են կամ կամավորագրվել, տույժ և տուգանք չեն վճարի վարկերի ամսական մարումները չկատարելու դեպքում։