Ովքե՞ր են դուրս գալիս ոստիկանության համակարգից. գերատեսչության մեկնաբանությունը

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե կադրերի արտահոսք է լինում վերջին շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հերքում է զանգվածային լրատվության միջոցներում տարածված լուրերը, թե իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։

Արամ Խաչատրյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից. նա էլ է «Իմ քայլը» խմբակցությունից

«Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ։ Դրանցից 2-ը եղել է սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հորդորում է համակարգի վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ։

Մեկ օրում ավելի քան 500 փաստաբան է միացել Փաշինյանի հրաժարականի հայտարարությանը