Մշտադիտարկում պետք է անցկացնենք. ՍԱՏՄ–ն` հայկական լոլիկի` ՌԴ արտահանման արգելքի մասին

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ Pepino mosaic virus վիրուսը մարդկանց համար վտանգավոր չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցուցակում Pepino mosaic virus վնասատուն ներառված չէ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում, ի պատասխան ՀՀ-ից ՌԴ արտահանված լոլիկի և պղպեղի մեջ Pepino mosaic virus վնասատուի հայտնաբերման փաստին, ասած ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Ռոսսելխոզնադզորը կարգելի Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը Ռուսաստան

«Մեր ռուս գործընկերների հետ այդ խնդիր քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում մեզ տրամադրվել է ժամանակ մշտադիտարկում և այս հիվանդության նկատմամբ լաբորատոր ստուգում անցկացնելու համար»,–ասաց նա:

Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ նշված հիվանդությունը մարդկանց համար վտանգավոր չէ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 14-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից։ Կարանտինային ֆիտոսանիտարական ստուգման ընթացքում Հայաստանից Ռուսաստան բերված թարմ լոլիկի մեջ Pepino mosaic virus վարակ է հայտնաբերվել։

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

Նշվում էր նաև, որ 2020 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ռոսսելխոզնադզորի հարցմանն ի պատասխան տեղեկություն չի եկել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ֆիտոսանիտարական հսկողության հայկական համակարգը չի կարող ապահովել չվարկված ապրանքի մուտքը Ռուսաստան։