Լենա Նազարյանը պարգևատրել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել` հաստատելով, որ անհրաժեշտ է անհապաղ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատում Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավորներից 2–ը պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի որոշմամբ` պարգևատրվել են Նիդեռլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ Սադեթ Կարաբուլուտն ու Մարթայն Ֆան Հելֆերտը։

Լենա Նազարյանը պարգևատրել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին
Լենա Նազարյանը պարգևատրել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին

Հիշեցնենք` Նիդեռլանդների խորհրդարանն այսօր Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ պետք է ապահովվի հայ բնակչության կայուն անվտանգությունը և խաղաղություն հաստատող գործընթացը, որը հանգեցնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման` ապահովելով Արցախի անվտանգությունը։