«Ժողովուրդը միանշանակ ընդունում է Նիկոլ Փաշինյանին». իմքայլական պատգամավոր

Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի ղեկավարել երկիրը, քանի որ ժողովուրդն ընդունում է նրան։ Խաչատրյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ։

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

«Փաշինյանը պետք է շարունակի ղեկավարել երկիրը, քանի որ շփվելով մարդկանց հետ` տեսել եմ, թե ինչպես են նրան ընդունում։ Օրինակ, երբ դեկտեմբերի 7-ին վարչապետը Լոռու մարզում էր, այնտեղ տեսա` ինչպես էին նրան վերաբերվում։ Ժողովուրդը միանշանակ ընդունում էր նրան»,–ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը մեծ թիկնազորով շրջում այս օրերին, Խաչատրյանը պատասխանեց, թե վարչապետը ոչ մեկից վախենալու բան չունի, հանդիպում է ժողովրդի հետ, իսկ մարդիկ ազատ կարողանում են մոտենալ նրան։ Նա վստահեցրեց` Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս է Խաչատրյանը պատկերացնում իշխող թիմի` առկա խնդիրները լուծելու ճանապարհը, երբ նրանք արդեն իսկ պարտվել են։

Վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաների 81 մասնակից բերման է ենթարկվել

Ի պատասխան Խաչատրյանը նշեց` նախ պետք է նայել` ինչ են ժառանգել նախորդ իշխանություններից։ Նրա բնութագրմամբ` Արցախը բանակցային սեղանից դուրս է մղվել 15-20 տարի առաջ, իսկ փաստաղթերով էլ աշխարհը պահանջել է 7 շրջանների վերադարձը։ Բացի այդ, ռազմական փուլում պատերազմել ենք վարձկանների հետ, ուժերի հարաբերակցությունն անհամեմատելի է եղել։ Նա վստահեցրեց` այն ուժերի դեմ էինք կռվում, որ գրեթե անհնար էր հաջողությունների հասնել։

«Ինչպես դիվանագիտական ճամբարում, այնպես էլ մարտի դաշտում արել ենք անհնարինը։ Բայց ոչ միայն Ադրբեջանն էր մեզանից պահանջում այդ 7 շրջանները, այլև ողջ աշխարհը»,–ասաց Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են փակել Երևանի փողոցները

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։