ՌԱԴԻՈ

Հայտնաբերված վնասատուն երբեք չի ընդգրկվել կարանտին վնասատուների ԵԱՏՄ ցանկում. Ավետիսյան

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուսական «Ռոսսելխոզնադզորի» որոշմանն ու այդ առթիվ տեսչական մարմնի կողմից կատարվող քայլերին։ 
Sputnik
Հայտնաբերված վնասատուն երբեք չի ընդգրկվել կարանտին վնասատուների ԵԱՏՄ ցանկում. Ավետիսյան

Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 14-ից արգելք է դնում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա։ Նման որոշում կայացվել է, երբ արտահանվող բանջարեղենի խմբաքանակում հայտաբերվել է «պեպինո» խճանկարային վիրուսով ապրանք։ 

Մսամթերքի «բակային վաճառքները» վերահսկելու համար ՍԱՏՄ-ն կհամագործակցի ՏԻՄ-երի հետ

Գեորգի Ավետիսյանի տեղեկացմամբ` վնասատուն, որի կապակցությամբ ռուսական կողմը սահմանել է ժամանակավոր արգելք, երբեք չի ընդգրկվել ԵԱՏՄ–ի կողմից սահմանված կարանտին վնասատուների ցանկում, այդ պատճառով էլ համապատասխան հետազոտություն չի անցկացվել։   

«Մենք ռուս գործընկերների հետ քննարկել ենք հարցը և խնդրել, որ մեզ ժամանակ տան համապատասխան մոնիթորինգ իրականացնելու և գնումներով տվյալ վիրուսի լաբորատոր հավաքածուները ձեռք բերելու համար։ Հայտարարությունը տեսել ենք «Ռոսսելխոզնադզորի» կայքում, բայց մեզ պաշտոնական նամակ դեռ չեն ուղարկել»,– նշեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։ 

Ավետիսյանի դիտարկմամբ` «պեպինո» վիրուսը մեզանում նոր երևույթ է, մեծ տարածում չունի, տնտեսական մեծ վնաս չի հասցնում, այդ պատճառով էլ ռուսական կողմը որոշել է սահմանափակել միայն լոկալ տարածք։ Ըստ նրա` հայաստանյան տեսչական մարմինը հիմնականում հետազոտում է կարատինային վնասատուներին, սակայն տվյալ դեպքից հետո կառույցի ուշադրության կենտրոնում կլինեն նաև նմանատիպ վիրուսները։ ՍԱՏՄ–ն արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում խոշոր տնտեսվարողների հետ, որոնք մեծ քանակությամբ սննդամթերք են արտահանում։

Մշտադիտարկում պետք է անցկացնենք. ՍԱՏՄ–ն` հայկական լոլիկի` ՌԴ արտահանման արգելքի մասին

Ավետիսյանի տեղեկացմամբ` լաբորատորիայի 2021-ի գնումների ցանկում անպայման կներառվի նաև հիշյալ վնասատուի հետազոտության հավաքածուն, կիրականացվի ռիսկերի գնահատում` օբյեկտիվ պատկերն ունենալու նպատակով։