Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլ

ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթել է Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկել ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլ:

«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստան-Բուլղարիա հանդիպումը կայացել է դեկտեմբերի 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 3:1 հաշվով։

Հայաստանյան հավաքականի կազմում աչքի են ընկել Դավիթ Ասլանյանը, Սարո Գալստյանն ու Վլադիմիր Սանոսյանը։

Բուլղարական հավաքականի միակ գոլի հեղինակ է դարձել Վլադիմիր Բահարովը։

Հիշեցնենք` Բուլղարիայի ընտրանու հետ առաջին հանդիպումն ավարտվել էր 4։0 հաշվով` հօգուտ հայկական թիմի։

ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Վրաստանի հավաքականների հետ։ Մրցաշարն անցկացվելու է Նիդեռլանդներում։