Ես Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում. Զոհրաբյանը բացառում է վարչապետի ինքնակամ հրաժարականը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով`ընդդիմությունը կշարունակի օրենքի սահմաններում թույլատրվող բողոքի ակցիաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի- Sputnik. Նիկոլ Փաշինյանի նման մարդն ինքնակամ հրաժարական չի տա։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով ՝ ներկայիս իշխանությունը բացարձակ ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիների շահերը։ Մասնավորապես, ոչ մի պետական մարմին չի մասնակցում գերիների փոխանակման բանակցություններին։

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մյասնիկյան պողոտան

 «Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, մենք պետք է կապվենք ռուս խաղաղապահների հետ», - ասել է պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով ՝ ինքը շատ լավ է ճանաչում Փաշինյանին (մոտ 20 տարի առաջ Զոհրաբյանը, որն այն ժամանակ լրագրող էր, Փաշինյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում – խմբ.), ուստի վստահ է, որ նա ինմնակամ չի հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Զոհրաբյանը վստահեցրել է, որ եթե վարչապետը հրաժարական չտա, ապա ընդդիմությունը կկիրառի օրենքով թույլատրված բողոքի ակցիաներ անցկացնելու  բոլոր հնարավոր միջոցները:

«Ինչպես ժամանակին ասել է ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը, չկա շենք, որտեղ  մենք չկարողանանք մտնել, քանի որ մեր պահանջներն օրինական են», - հայտարարել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00–ին։

«Ժողովուրդը միանաշանակ ընդունում է Նիկոլ Փաշինյանին». իմքայլական պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 8–ի կեսօրին ուղիղ եթերում հայտնել էր, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։ Արդյունքում Երևանի տարբեր հատվածներում փողոցներ փակվեցին։ Ոստիկանության բերման ենթարկվեց 81 ակցիայի մասնակից։

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։