ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) և նրա սիրեցյալը՝ երգչուհի Օլգա Բուզովան, հետևորդների համար ամանորյա անակնկալներ են պատրաստում։ Դրանցից մեկը «Снежинки» համատեղ երգի թողարկումն է։
Ամենայն հավանականությամբ կլինեն նաև այլ անակնկալներ, բայց դրանց մասին զույգը գերադասում է հանելուկներով խոսել և երկրպագուներին հորդորում է ուշադիր հետևել իրենց ստեղծագործական կյանքին։
Հիշեցնենք՝ դեռևս ամռան սկզբին լուրեր էին տարածվել, որ այս զույգի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն։ Նրանք սկսել էին ավելի հազվադեպ հայտնվել միմյանց Instagram-յան հաշիվների «սթորիներում», իսկ երգչուհին աստիճանաբար սոցցանցերից ջնջեց սիրեցյալի հետ լուսանկարները։ Սակայն որոշ ժամանակ անց Օլգան տեսանյութ հրապարակեց, որտեղ Դավան նրան ծաղիկներ էր նվիրում և քնքշորեն համբուրում շուրթերը։
Ինչ է կատարվում Օլգա Բուզովայի և Դավա Մանուկյանի միջև. մեկնաբանել է բլոգերի մայրը