ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասում գործող դեղատան աշխատակցուհու գլխին հարվածել են ու թալանել դրամարկղը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2020–ի դեկտեմբերի 8-ին` ժամը 21:50-ի սահմաններում։ Քաղաքացին դեղ գնելու պատրվակով մուտք է գործել դեղատուն, հարձակվել է դեղատան աշխատակցուհու վրա, նախապես իր հետ վերցրած քարով երկու անգամ հարվածել է նրա գլխին, ապա դրամարկղից գումար հափշտակել և դիմել փախուստի:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (ավազակություն զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): Հանցանքը պատժվում է վեցից տասը տարվա ազատազրկմամբ։
Ողբերգական դեպք Երևանում․ Երևանյան լճից տղամարդու դի են դուրս բերել
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին