Առանձին վերցրած խմբերի ձայները չպետք է շփոթենք ժողովրդի ձայնի հետ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանեց հարցին, թե չի՞ պատրաստվում հրաժարական տալ ու կատարել ժողովրդի ցանկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առանձին վերցրած խմբերի ձայները չպետք է շփոթենք ժողովրդի ձայնի հետ։ Նա այս մասին այսօր ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում հրաժարական տալ և կատարել ժողովրդի ցանկությունը։

«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ժողովուրդն ունենա։ Պետք է այնպես անենք, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա։ Պետք է միջոցները տարբերակենք նպատակից։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ ՀՀ–ում ժողովրդի իշխանությունը որևէ սուոսի կամ վերնագրի մեջ վտանգի չենթարկվի։ Այսօր իմ և կառավարության ամենամեծ անելիքը դա եմ համարում»,–ասաց Փաշինյանը;

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Հայաստանի անունից բանակցելու ԼՂ հարցով, մանավանդ` երբ Ադրբեջանի իշխանությունը ծաղրում է նրան` Փաշինյանը պատասխանեց, որ այդ երևույթը ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում նորություն չէ։

«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց

Նրա խոսքով` դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ թշնամություն կա երկու երկրների միջև։

Փաշինյանը նշեց` ժողովրդից ստացած մանդատն է լինելու այն հիմքը, որով պետք է ՀՀ-ն ներկայացնի բանակցությունների ժամանակ։

Նա հավելեց նաև, որ երկիրը բարդ իրավիճակում է, և պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերն այս վիճակից դուրս գալու համար։

Ի դեպ, այս նույն պահին դրսում ընդդիմադիրները հանրահավաք են անցկացնում` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Երևանում երթեր են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով