«Ընդամենը 6000 մարդ է Փաշինյանին դեմ». վարչապետի աջակիցները ցույց են անում

Հայկ Ստեփանյանի խոսքով` վարչապետի աջակիցները մտադրված չեն բախումներ ստեղծել ընդդիմության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Մոտ հարյուր մարդ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են` աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանց շարքերում է նաև «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնությունը։

Վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաների 81 մասնակից բերման է ենթարկվել

Նրա անդամներից Հայկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի աջակիցները մտադրված չեն բախումներ ստեղծել ընդդիմության հետ։

«Մենք հիմա պոստերից իջել ենք և թույլ չենք տա, որ այլևս կառավարության շենք ջարդվի։ Բայց սա խաղաղ հավաք է, մեր կռիվը այստեղ չէ, սահմանին է», – ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` ժողովրդի շրջանում վարչապետի հրաժարականի պահանջ չկա։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են փակել Երևանի փողոցները

«Ընդամենը 6000 մարդ է Փաշինյանին դեմ, այդ ընդդիմադիր կուսակցությունները` իրենց մարդկանցով», – ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։