Ողբերգական դեպք Երևանում․ Երևանյան լճից տղամարդու դի են դուրս բերել

Երևանի բնակչի դին լճից դուրս են բերել փրկարարները։ Հարազատներն ասել են, որ տղամարդուն մի քանի օր որոնում էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այսօր` դեկտեմբերի 8-ին, ժամը 14։10-ի սահմանում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանյան լճում տղամարդու դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը։ Ժամանել է նաև նույն ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը։

Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Փրկարարները նավակով են կարողացել մոտենալ դեպքի վայր և այնտեղից դուրս են բերել Երևանի բնակիչ 78-ամյա Յու․ Հ․-ի դին։

Դեպքի վայրում են եղել նաև մահացածի հարազատները։ Նրանք ասել են, որ մահացածին մի քանի օր որոնում էին, որոնողական աշխատանքներին հարազատների հետ մասնակցել են ոստիկաններն ու քննիչները։

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39–ամյա վարորդը տեղում մահացել է