ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաների 81 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ոստիկանությունից։ Նրանցից դեռ ոչ մեկը ազատ արձակված չէ։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին 17:00-ից դադարեցնել բողոքի գործողությունները։ Երեկոյան Հայրենիքի փրկության շարժումը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի հետագա անելիքները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12։00–ին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կեսօրին ուղիղ եթերում հայտնել էր, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
«Նիկոլ, դավաճան». ակցիայի մասնակիցները կոչ են անում փակել Երևանի փողոցները