Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները Մոսկվա են վերադարձել

«Կենտրոնական հեռուստատեսություն» հեռուստահաղորդման աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել էին Թուրքիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման լրագրողները, որոնց անցած շաբաթ ձերբակալել էին Թուրքիայում, վերադարձել են Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը

«Մեր գործընկերները՝ «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը արդեն Մոսկվայում են։ Եկել են գիշերային չվերթով։ Նրանց հետ ամեն ինչ կարգին է։ Օգնության համար շնորհակալ ենք ՌԴ ԱԳՆ-ին, Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանին ։ Եվ, իհարկե, ԶԼՄ-ների մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցում էին մեզ այս օրերին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՆՏՎ-ի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էին, որ «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել են Թուրքիայում: ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով՝ ՆՏՎ-ի լրագրողները հավատարմագրում չեն ունեցել և առանց թույլտվության նկարահանումներ են իրականացրել այն շրջանում, որտեղ գտնվում է «Baykar Savunma» մարտական ԱԹՍ–ներ արտադրող ընկերությունը: Ստամբուլի իշխանությունները հաստատել են ՆՏՎ հեռուստաընկերության երկու լրագրողներին ձերբակալելու տեղեկությունը:

Հնարավոր է` Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներին լրտեսության մեղադրանք առաջադրվի