Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Զրուցակիցները քննարկել են հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները և արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանագծման հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Զրուցակիցները քննարկել են հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները և արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը։

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

«Ընդամենը 6000 մարդ է Փաշինյանին դեմ». վարչապետի աջակիցները ցույց են անում

Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Թրեյսին հանդիպման ընթացքում նշել էր, որ ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Հայաստանին գերիների փոխանակման գործընթացում։