Մարդիկ աջակցություն էին հայտնում նախագահին և նրա գործերին, ոչ թե Պուտինի ընտանիքին. Պեսկով

Իր ընտանիքի մասին տեղեկատվության վերաբերյալ նախագահի ընտրած ռազմավարության պատճառն ահաբեկչական իրավիճակը չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր դիրքորոշումն այն հարցում, թե որքան հանրային պետք է լինի իր անձնական կյանքը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում

Լրագրողները Պեսկովին հարցրել էին, թե նախագահը չի՞ ցանկանում իր անձնական կյանքն ավելի հրապարակային դարձնել քաղաքացիների համար։

Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան

«Ինչ վերաբերում է նախագահին, դա նրա ընտրությունն է, և նա այդ մասին բազմիցս հստակ ասել է և շարունակում է հետևել դրան․․․ Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկներին, թե քաղաքացիները նախագահ ընտրելիս պետք է ճանաչեն այդ մարդուն, ապա նախագահի տեսանկյունը հայտնի է բոլոր քաղաքացիներին, և մարդիկ քվեարկում ու բազմաթիվ անգամ արդեն քվեարկել և իրենց աջակցությունն են հայտնել հենց նախագահին ու նրա գործերին, ոչ թե նախագահի ընտանիքին»,-ընդգծել է Պեսկովը։

Նա նշել է նաև, որ իր ընտանիքի մասին տեղեկատվության վերաբերյալ նախագահի ընտրած ռազմավարության պատճառն ահաբեկչական իրավիճակը չէ: Ահաբեկչական վտանգն ամեն տեղ է արդիական։ Եվ տվյալ դեպքում երկրները տարբեր կերպ են հաղթահարում այդ վտանգը։

Կյանքի է կոչվում ԼՂ–ի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը. Վլադիմիր Պուտին