ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանագծման հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանի նախագահը խնդրել է Ռուսաստանի նախագահին աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ արտգործնախարարը Ֆրանսիայում է. առաջին հանդիպումն արդեն կայացել է

«Հայաստանի նախագահը նշել է, որ, ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները»,–գրված է հաղորդագրությունում։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում նաև կրկին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը։

«Իրանը ոչ մի պարագայում թույլ չի տա Հայաստանի սահմանի որևէ փոփոխություն». Ոսկանյան

Նշենք, որ Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով նոր տարածքային և սահմանային իրավիճակ է ձևավորվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին` Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։