ՀՀ արտգործնախարարը Ֆրանսիայում է. առաջին հանդիպումն արդեն կայացել է

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը մոսկովյան այցից հետո Ֆրանսիա է մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այվազյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այվազյանը դեկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ բանակցություններ կվարի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ։ Ացի շրջանակում նա հանդիպում կունենա նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Հիշեցնենք`Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին արտասահմանյան այցն իրականացրել էր դեկտեմբերի 6–ին և 7-ին`մեկնելով Մոսկվա, որտեղ բանակցություններ էր վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արա Այվազյանը ՀՀ արտգործնախարար է նշանակվել նոյեմբերի 18–ին։ 

Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հրադադարին հասնելու համար. լը Դրիան