Արսեն Թորոսյանը նոր տեղակալ ունի. Նիկոլ Փաշինյանը 2 որոշում է կայացրել

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից հրաժարված Գևորգ Սիմոնյանը նոր պաշտոն է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Գրիգորյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերի 15-ին։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արսեն Թորոսյանի տեղակալ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը։

Հիշեցնենք` երեկ Սիմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից։