Արցախի դրոշն ու Արարատ լեռը. Nike–ը հայկական խորհրդանշաններով մարզակոշիկներ է թողարկել

Առցանց աճուրդի ողջ հասույթը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` պատերազմից տուժած արցախցիների կարիքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգայի NFL աճուրդում ցուցադրվել են Nike ապրանքանիշի մարզակոշիկները`հայկական խորհրդանշաններով։ Nike-ի օրիգինալ մարզակոշիկների վրա պատկերված են հայկական խաչքարեր, եկեղեցիներ, Արցախի դրոշն ու Արարատ լեռը:

Արցախի դրոշն ու Արարատ լեռը. Nike–ը հայկական խորհրդանշաններով մարզակոշիկներ է թողարկել

Առցանց աճուրդը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին` 100 դոլարով։ Դեկտեմբերի 7-ի դրությամբ մարզակոշիկների համար արդեն պայքարում էր 26 մարդ, աճուրդում գումարը հասել էր 5400 դոլարի։ Այն կավարտվի 2021 թվականի հունվարի 6-ին։

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ

Առցանց աճուրդի ողջ հասույթը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` արցախյան պատերազմից տուժած արցախցիների կարիքների համար։

Արցախի դրոշն ու Արարատ լեռը. Nike–ը հայկական խորհրդանշաններով մարզակոշիկներ է թողարկել

Մարզակոշիկները ցուցադրվել են ակումբի տնօրեն, New England Patriots ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Պերճ Նաջարյանի կողմից:

Արցախի դրոշն ու Արարատ լեռը. Nike–ը հայկական խորհրդանշաններով մարզակոշիկներ է թողարկել

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում դեկտեմբերի 7-ի դրությամբ հավաքվել է շուրջ 170 միլիոն ԱՄՆ դոլար։

Եթե հիմա հիմնադրամին ձեռք չմեկնենք, հայտնվելու ենք սոցիալական աղետի առջև