Ադրբեջանցիները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումն անպատիժ է մնալու. նոր զեկույց

Զեկույցն ապացուցում է, որ ադրբեջանական դաժանությունները տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

ՄԻՊ-ն այցելել է զինծառայողներին. նրանց վերքերը քիմիական զենքի կիրառման ապացույցներ են

«Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:

Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:

Զեկույցը միջազգային մարմիններին: