Զգուշացում. «Հայփոստի» անվան տակ փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել

Վերջին օրերին «Հայփոստին» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ հաղորդագրություն են ստացել գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Հայփոստի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, վերջին օրերին տարածված հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: 

Անհայտ անձինք հանդես են գալիս «Վիվա-ՄՏՍ»–ի անունից և գումար շորթելու փորձ կատարում

Նշենք, որ վերջին օրերին «Հայփոստին» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ «Հայփոստից» հաղորդագրություն են ստացել գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով։

Մարտիրոսյան. «Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»