Ռուս խաղաղապահները սկսել են բժշկական ծառայություններ մատուցել Արցախի բնակիչներին

Բնակիչները դիմում են հիմնականում ատամնաբուժական օգնություն ստանալու, նաև խրոնիկական հիվանդությունների սրացման, սիրտ-անոթային ու էնդոկրինոլոգիական հիվանդությունների դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահների առաջին շարժական բրիգադները սկսել են բժշկական ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

«Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները կազմել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքներն ապահովելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Բրիգադները համալրված են բժշկական ու հոգեբանական ծառայությունների տարբեր մասնագետներով։ Տեղի բնակիչները դիմում են հիմնականում ատամնաբուժական օգնություն ստանալու, նաև խրոնիկական հիվանդությունների սրացման, սիրտ-անոթային ու էնդոկրինոլոգիական հիվանդությունների դեպքում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են