«Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց». Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին համարում է խամաճիկ, կառավարությանը` իմպոտենտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik.Արցախի անտառներում դեռ 300–ից ավելի հայ զինծառայողներ կան։ Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով ՀՀ իշխանությունների անգործության մասին։

«Նրանք դիմադրում են, փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել, որովհետև ունենք անճար, անկարող, թույլ տվեք ներողություն խնդրել կանանցից` իմպոտենտ կառավարություն»,– ասաց Սարգսյանը։

Խոսելով եռակողմ հայտարարության մասին` Սարգսյանը նշեց, որ Փաշինյանը փորձել է մոլորեցնել հանրությանը` հայտնելով, թե այդ օրվա դրությամբ ուրիշ որոշում կայացնել հնարավոր չէր։

Հարգում եմ Վազգեն Մանուկյանին, բայց պետք է տեսնեմ նրա թիմը. «Ժառանգություն»

«Իհարկե, այդ օրվա դրությամբ, երբ որ բերել, հասցրել էր անդունդին, այլ որոշում կայացնել չէր կարող։ Այն էլ ինքը չէր որոշել։ Որոշել է Վլադիմիր Պուտինը։ Այսինքն` մենք ունեինք մի խամաճիկ, որն այսօր էլ փորձում է շարունակել այդ կառավարումը»,– ասաց Սարգսյանը` պնդելով, որ բոլոր նրանք, ովքեր փոքր–ինչ քաղաքական հոտառություն ունեին, դեռ հոկտեմբերի 10-ին, լսելով ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն Արցախում ջիհադիստների առկայության մասին, պետք է հասկանային, որ դա ասվում է միջամտելու առիթ ունենալու ու ռազմական գործողություններին միջամտելու և դադարեցնելու համար։ Բայց Հայաստանից որևէ արձագանք չեղավ։ Հետո արդեն Լավրովը բացահայտ հայտարարեց շուրջ 2000 գրոհայինների մասին, բայց այդ հայտարարությունն էլ անարձագանք մնաց։

«Սա նշանակում է, որ կա՛մ միտումնավոր է արված, կա՛մ արդեն ծրագրված էին բոլոր այն քայլերը, որ պետք է բերեին այդ օրվա այդ իրավիճակին։ Ուրեմն նշանակում է` սա, իրոք, դավադրության մի նշան է, որ պետք է պարզաբանվի»,– ասաց Սարգսյանը։

Նրա համոզմամբ` այս ամենը լռության մատնել չի կարելի, ուստի ինքը գործող իշխանությանը մի խորհուրդ է տալիս. «Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց և նորից փորձեք վերադառնալ իշխանություն»։

Ո՞վ էր արցախյան պատերազմի մեղավորը. ՌԴ–ում հարցում են անցկացրել

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են