Հնդկաստանում ավելի քան 350 մարդ է հոսպիտալացվել անհայտ հիվանդության պատճառով

Հիվանդների մոտ դիտվում են ուշագնացություններ, էպիլեպսիայի ախտանշաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Հնդկաստանի Անդհրա Փրադաշի նահանգի Էլուրու քաղաքի ավելի քան 350 բնակիչներ հիվանդանոց են տեղափոխվել անհայտ հիվանդության բռնկման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով India TV-ն։ Հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ կան։

Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել

Մարդկանց հոսպիտալացրել են գլխապտույտի և էպիլեպսիայի ախտանշաններով։ Նշվում է, որ հիվանդների մոտ եղել է հանկարծակի ուշագնացություն, դող, բերանի հատվածում փրփուր է հայտնվել։

Բժիշկները դեռ չեն կարողացել պարզել հիվանդության հարուցիչը, թեև արյան հետազոտություններ և ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են անցկացրել:

Վերջին տվյալներով ՝ ավելի քան 180 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շուրջ 160-ի բուժումը շարունակվում է։

Շունն արդեն քսան օր է՝ երևանյան հիվանդանոցներից մեկի մոտ սպասում է տիրոջը. տեսանյութ