Հնարավոր է` Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներին լրտեսության մեղադրանք առաջադրվի

Ստամբուլի իշխանությունները հաստատել են, որ ռուս լրագրողներին ձերբակալել են չթույլատրված նկարահանման համար։ Նրանք աշխատել են այն շրջանում, որտեղ գտնվում է «Baykar Savunma» ԱԹՍ–ների արտադրողը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՆՏՎ հեռուստաընկերության լրագրողներին, որոնք ձերբակալվել են Ստամբուլում, կարող են լրտեսության մեղադրանք առաջադրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական աղբյուրին։

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը

Որոշ տվյալներով ՝ գործն արդեն ուղարկվել է դատարան։

«Բայց որքան ինձ հայտնի է, դատարանը դեռ չի ընդունել այդ գործը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայում կարծում են, թե Հայաստանին դա ավելի շատ է պետք․ Սաֆրաստյան

Հիշեցնենք` ՆՏՎ-ի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էին, որ «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել են Թուրքիայում: ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով՝ ՆՏՎ-ի լրագրողները հավատարմագրում չեն ունեցել և առանց թույլտվության նկարահանումներ են իրականացրել այն շրջանում, որտեղ գտնվում է «Baykar Savunma» մարտական ԱԹՍ–ներ արտադրող ընկերությունը: Ստամբուլի իշխանությունները հաստատել են ՆՏՎ հեռուստաընկերության երկու լրագրողներին ձերբակալելու տեղեկությունը:

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել