Դիլիջանի ոլորանները փակ են որոշ մեքենաների համար

Հայաստանի մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, ինչի պատճառով էլ որոշ ճանապարհներ դժվարանցանելի են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար:

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին

«Իսկ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպարտամենտը հայտնում է, որ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջրամատակարարման 24-ժամյա անջատումներ կլինեն

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կապանի օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

407 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում