ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԿԳՄՆ մամուլի ծառայությունը։
«Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, որոնց բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, նրանց, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել կամ բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքից են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծրագրի շահառու չեն դառնա այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:
Նշվում է, որ տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով: Ցուցակագրվելու համարպետք է զանգահարել +374 94 1139, +374 97 212925 հեռախոսահամարներով:
Ծրագիրը շարունակական է լինելու:
Ի՞նչ պետք է անեն արցախցիները սոցիալական աջակցության 2-րդ ծրագրից օգտվելու համար