ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակապի ընթացքում ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարի օգնական Իյա Մալկինան հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ վճարումներում ազգային արժույթներից ամենաշատն օգտագործվում է ռուսական ռուբլին. փոխադարձ առևտրի 97 տոկոսն իրականացվել է այդ արժույթով։
«Եթե դիտարկենք միայն միության երկրների ազգային արժույթների վիճակագրությունը, ապա հաշվարկների մեծ մասը, անկասկած, բաժին է ընկնում ռուսական ռուբլուն», - ասաց նա։
Ընդհանուր առմամբ, 2019 թվականի վերջի դրությամբ ազգային արժույթներով հաշվարկների բաժինը կազմել է 72,3 տոկոս, դոլարով հաշվարկներինը՝ 21 տոկոս, եվրոյով հաշվարկներինը՝ 6 տոկոս։
Հյուրանոցներ պետք են, hi-tech՝ ոչ․ գերամուր ապակու հայկական նախագիծը ներդրող չի գտնում
Փոխադարձ առևտրում նույնպես աճում է ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը ։ Եթե միության գործունեության սկզբնական փուլում այդ թիվը կազմում էր շուրջ 68 տոկոս, ապա 2019 թվականին այն մոտեցել է 73 տոկոսի։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020 թ-ին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Բելառուսը։ Մոլդովան 2018 թ-ի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։
Նոր պատերազմի վախ ու տնտեսական անկում․ Հայաստանում արտագաղթի հերթական ալիք կսկսվի՞