Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ. կարևոր հանդիպումներ են սպասվում

Այցի շրջանակներում Այվազյանը հանդիպումներ կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ բանակցություններ կվարի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

Նշվում է, որ այցի շրջանակներում Այվազյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին արտասահմանյան այցն իրականացրեց դեկտեմբերի 6–ին և 7-ին Մոսկվայում, որտեղ բանակցություններ էր վարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արա Այվազյանը ՀՀ արտգործնախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 18–ին։ 

Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հրադադարին հասնելու համար. լը Դրիան