ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ում չեղարկել են հակահայկական բանաձևը

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ  կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգից ամենահակահայկական բանաձևի դուրս բերման մասին:
Sputnik
ԱՄՆ-ում չեղարկել են հակահայկական բանաձևը

Վաշինգտոնում գրանցված միակ լոբբիստական կազմակերպության՝ ԱՄՆ հայ դատի գրասենյակի և հայ համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգից հանվել է ամենահակահայկական բանաձևը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Խոսքը պաշտպանության ոլորտի հատկացումների վերաբերյալ 2021 թվականի օրենքի նախագծի մասին է, որում ադրբեջանա-թուրքական լոբբինգի ակտիվ աշխատանքի հետևանքով տեղ էին գտել մի շարք հակահայկական ձևակերպումներ:

Կոնգրեսականները Բայդենին կոչ են անում գլխավորել ամերիկյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբում

«Շուրջ 6 ամիս առաջ ես ներկայացրել էի, որ սա բավականին վտանգավոր ձևակերպում է, և մեր լոբբիստական կառույցները, մասնավորապես Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակը ակտիվ սկսեցին աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի օրենքի նախագծից այդ հոդվածը հանեն»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ օրենքում տեղ գտած հոդվածը ներառում էր ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական տարրեր: Այդպիսով հավասարության նշան էր դրվում Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի, Օսեթիայի, Ղրիմի կոնֆլիկտների միջև, ինչն անընդունելի էր։

«Նույն հարթության վրա էր դրվում Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում և Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, տարածքային ամբողջականության խնդիրը և, ըստ էության, տարբեր ծագում ունեցող այս կոնֆլիկտները փորձ էր արվում միավորել մեկ ամբողջության մեջ և դրանով պաշտպանել այս պետությունների տարածքային ամբողջականությունը: Եթե Ադրբեջանի դեպքում խոսքը ԼՂ մասին է, ապա մնացած երեք կոնֆլիկտներում դա ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ»,- նշեց միջազգայնագետը:

Ճանաչել Արցախը, չօգնել Բաքվին ու Անկարային. ԱՄՆ Կոնգրեսը բանաձևերի նախագծեր կքննարկի

Այս կարևոր հոդվածի չեղարկման գործում, ըստ Սարգսյանի, Հայաստանի իշխանությունները որևէ ներդրում չունեն: Հակահայկական բանաձևի բացակայությամբ օրենքի նախագիծն արդեն ընդունվել է, շուտով այն կուղարկվի վերջնական վավերացման: